«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Մեր համբերության բաժակն էլ լցվեց

Մեր համբերության բաժակն էլ լցվեց
16.02.2018 | 02:20

ԿԲ-ն գնալով փակ կառույց է դառնում, և սա սոսկ ենթադրություն չէ։ Այն, որ կառավարության նիստերից հետո ԿԲ-ի նախագահը շքամուտքով չի հեռանում, նորություն չէ, և լրագրողներս երբևէ դրանից խնդիր չենք սարքել, ինչպես ասում են` իր գործն է։ Բայց որ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նիստերից հետո խուսափում է լրագրողներից, դա արդեն անհասկանալի է։

Վերջին երկու տարում կառավարության նիստերից հետո քանի անգամ մոտեցել ենք Ներսես Երիցյանին հարցով, պատասխանը եղել է մեկը. «Չեմ կարող, շտապում եմ»։ Նույն պատմությունն էր կառավարության երեկվա նիստից հետո։ Իսկ մեր հարցին, թե ինչու է այդպես արագ հեռանում, ինչու չի զրուցում լրագրողի հետ, նա հանգիստ տոնով, առանց կարմրելու ասաց. «Հարց չեն տալիս, չեմ կանգնում»։ Իհարկե, հիշեցրինք նրան, որ ոչ միայն անցյալում, այլև հիմա անտեսեց մեր հարցը, նա էլ, ինքն իրեն կրկնելով, ասաց. «Շտապում եմ»։ Դե, մենք էլ հենց տեղում խոսք տվեցինք նրան` իրազեկել հանրությանը իր շտապողականության մասին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ